Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայի խնդրի վերաբերյալ

20:54   25 Մարտ 2019    210

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ, այս մասին տեղեկացնում է Պետդեպի պաշտոնական կայքը:

Պոմպեոն զրույցի ընթացքում նշել է, որ Մոսկվայի կողմից Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին ցուցաբերվող աջակցությունը «երկարացնում է վենեսուելացի ժողովրդի տանջանքները», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին վերջ տալ «ոչ կառուցողական պահվածքին» այս հարցում: Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Ռուսաստանն արհամարհում է Վենեսուելայի ժողովրդի կամքը՝ աջակցելով այդ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին:

«Մոսկվան, ինչպես և Հավանան, շարունակում է քաղաքական աջակցություն ցույց տալ Մադուրոյի ռեժիմին՝ միաժամանակ ճնշում գործադրելով մյուս երկրների վրա, որպեսզի նրանք նույնպես արհամարհեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի ժողովրդավարական լեգիտիմությունը», - ասել է Պոմպեոն:

Նշենք, որ Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամի ու անկարգությունների ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Նրա իշխանությունը ճանաչել են ԱՄՆ-ն, արևմտյան ու լատինամերիկյան մի շարք երկրներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները