Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը

21:03   25 Մարտ 2019    185

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ներկայությամբ: «Սա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու համար, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար:

Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի վարչապետը ժամանել է ԱՄՆ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Գոլան  


Վերնագիրի այլ պիտակները