Telegram-ի օգտատերերն այսուհետ իրենց և զրուցակիցների հաղորդագրությունները ջնջելու հնարավորություն կունենան

21:17   25 Մարտ 2019    187

Telegram մեսենջերի օգտատերերն այսուհետ հնարավորություն կունենան ամբողջությամբ ջնջելու անձնական նամակագրությունը՝ անկախ դրա վաղեմության ժամկետից, գրում է kommersant.ru-ն՝ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հայտարարությանը հղումով:

Ավելի վաղ Telegram-ում հնարավոր էր ջնջել միայն սեփական հաղորդագրությունները, ընդ որում՝ ուղարկելուց հետո 48 ժամվա ընթացքում: Դուրովը մտահոգություն է հայտնել մեսենջերներում չափազանց շատ տեղեկությունների ու հաղորդագրությունների պահպանման առնչությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին այդ տեղեկության ծավալը 4 անգամ կաճի: «Հին հաղորդագրությունները, որոնց մասին դուք վաղուց մոռացել էիք, կարող են կտրվել կոնտեքստից և տարիներ անց օգտագործվել ձեր դեմ»,- պարզաբանել է մեսենջերի հիմնադիրը:

Հաղորդվում է, որ օգտատերերն արդեն կարող են ջնջել ցանկացած հաղորդագրություն՝ անկախ նրանից, թե ով և երբ է դրանք ուղարկել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ջնջել ամբողջ երկխոսությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները