Հրաձգություն Չինաստանում․ կա 5 զոհ

21:26   25 Մարտ 2019    234

Չինաստանի հյուսիսում` Ներքին Մոնղոլիայում անծանոթը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հաղորդում է АР-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը` վիրավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները