Քննարկվում է ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Թուրքիա մուտքի հարցը. Չավուշօղլու

21:38   25 Մարտ 2019    188

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են ռուսաստանցիների մուտքը Թուրքիա հեշտացնելու շուրջ, այժմ քննարկվում է ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Թուրքիա մուտքի հարցը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Չավուշօղլուի խոսքով՝ մարտի 28-ին սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, որի ժամանակ թեման առավել մանրակրկիտ քննարկման կդրվի: Միևնույն ժամանակ ապրիլի 8-ին սպասվում է թուրքական պատվիրակության այցը Մոսկվա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները