NASA-ն պատմել է Մարս-2020 առաքելության մասին - VIDEO

22:18   25 Մարտ 2019    197

NASA-ն նախատեսում է հաջորդ տարի Մարսի համար նոր ռովեր և ուղղաթիռ ուղարկել, որոնք համատեղ կզբաղվեն մոլորակի ուսումնասիրությամբ:

Այս մասին գրում է Space.com-ը: Ուղղաթիռն անհրաժեշտ է ռովերի համար անհասանելի տարածքներ հասնելու համար: Մարսագնացից այն կարող է հեռանալ 100-1000 մետր, որպեսզի Երկրի հետ կապի մեջ մնա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք հուսով ենք, որ ուղղաթիռները իրականություն կդարձնեն Մարսի ուսումնասիրման նոր մեթոդները», – ասել է ուղղաթիռի թռիչքի վերահսկման և աերոդինամիկայի բաժնի ղեկավար Հովարդ Գրիփը: Նրա խոսքերով, ապագայում Մարսի ուղղաթիռների ավելի առաջադեմ տարբերակները կկարողանան ինքնուրույն ուսումնասիրել Կարմիր մոլորակը:

Այժմ սարքն աշխատում է հեռակառավարման միջոցով: Այն նման է 1,8 կգ քաշով ոչ մեծ գնդակի: Ուղղաթիռը հատուկ նախագծված է Մարսի նոսր մթնոլորտում թռչելու համար. Կարմիր մոլորակի մակերևույթից 1 սանտիմետր բարձրության վրա իրականացվող թռիչքը համարժեք է Երկրի վրա 30 կիլոմետր բարձրության թռիչքին:


Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները