Լիբանանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ

22:51   25 Մարտ 2019    204

Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:

Լիբանանի նախագահի այցը կտևի երկու օր՝ գրում է ria.ru-ն: Մարտի 26-ին ծրագրված է նրա հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսության, առևտրի և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:

Իր հերթին Աունն ինքը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ այցի ընթացքում ծրագրում է նաև քննարկել Մերձավոր Արևելքում պատերազմների հետևանքների հետ կապված հարցերը, քրիստոնյաների խնդիրները, Երուսաղեմի և Իսրայելի հարցը:

Սա Միշել Աունի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Նա Լիբանանի նախագահ է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները