Վրաստանում բենզատար մեքենա է այրվել. կա զոհ

16:16   12 Ապրիլ 2019    148

Վրաստանի Առաջին ալիքի հաղորդմամբ` Գորի քաղաքի մոտակայքում՝ մայրուղու վրա, բենզատար մեքենա է այրվել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ` միջադեպի հետևանքով կա մեկ զոհ: Մահացածի ինքնությունը դեռևս հայտնի չէ:

Դեպքի վայրում մոբիլիզացված է եղել հինգ հրշեջ-փրկարարական ջոկատ: Հրդեհը մարվել է:

Կենտրոնական ավտոմայրուղին այս պահի դրությամբ բաց է:





Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները