ՌԴ-ը Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու ռուս-չինական մասշտաբային զորավարժություններին

17:48   12 Ապրիլ 2019    238

Ռոսգվարդիան մտադիր է Ադրբեջանին հրավիրել մասնակցելու ռուս-չինական մասշտաբային զորավարժություններին` դիտորդի կարգավիճակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության տնօրեն գեներալ Վիկտոր Զոլոտովը:

«Ռոսգվարդայի միջազգային կյանքում խոշորագույն իրադարձություն կդառնան չինացի գործընկերների հետ մասշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսվում են 2019-ի վերջին: Որպես դիտորդ` զորավարժություններին կմասնակցեն ներկայացուցիչներ Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Նման համագործակցությունը մենք գնահատում ենք որպես խիստ արդիական»,- ասել է Զոլոտովը Интерфакс-Азербайджан-ի հետ զրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները