Իռլանդիայում փնտրում են 6.4 միլիոն եվրոյի սեփականատիրոջը

09:07   13 Ապրիլ 2019    192

Իռլանդիայում վիճակախաղի տոմս է վաճառվել, որն իր տիրոջը 6.4 մլն եվրո է բերել, հաղորդում է Irishexaminer-ը:

Իռլանդիայի ազգային վիճակախաղը փնտրում է վիճակախաղի շահած տոմսի տիրոջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլոր առցանց խաղացողներին խնդրվում է ստուգել իրենց հաշիվները վիճակախաղի կայքում և ճշտել՝ արդյո՞ք նրանք ստացել են վերը նշված գումարը:

«Սա վիճակախաղի պատմության մեջ յոթերորդ խոշոր շահումն է»,- գրում է պարբերականը:

Հայտնի է նաև, որ հաղթող տոմսը ձեռք է բերվել ապրիլի 10-ին, իսկ թվերի համադրությունը հետևյալն է՝ 3, 9, 17, 29, 42, 43, լրացուցիչ 16 թվով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իռլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները