ԱՄՆ դաշնակիցները ցանկանում են Թեհրանի հետ բանակցել. Մահմուդ Ալավի

11:44   13 Ապրիլ 2019    192

Իրանի դեմ ԱՄՆ վարչակազմի պատժամիջոցային քաղաքականության տապալումը Վաշինգտոնի դաշնակիցներին ստիպել է Թեհրանի հետ բանակցություններ նախաձեռնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ դաշնակիցները գաղտնի առաջարկել են Իրանի հետ բանակցություններ վարել: «Երբ ԱՄՆ դաշնակիցներն իմացան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ոչնչ չի կարող անել, չնայած ամբողջ աղմուկին, նրանք Իրանի հետ բանակցությունների անցկացնելու համար գաղտնի առաջարկներ կատարեցին»,- հավելել է նա:

Դատապարտելով ԱՄՆ նախագահի «ոչ խելամիտ» քայլը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեւ ցուցակ մտնելու վերաբերյալ, նա նշել է, որ Թրամփը Իրանի ժողովրդից ապտակ ստացավ, երբ իրանցիները ԻՀՊԿ-ին համերաշխություն հայտնեցին:

Նա նաեւ շեշտել է, որ ԻՀՊԿ-ի դեմ ԱՄՆ միջոցառումներն ամրապնդեցին Իրանի զինված ուժերի միասնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները