Բոստոնի մանկական հիվանդանոցը սաուդցի արքայազնի է դատի տվել

12:08   13 Ապրիլ 2019    236

Բոստոնի մանկական հիվանդանոցը սաուդցի արքայազնի է դատի տվել՝ 3,5 մլն դոլար վճարելու պահանջով, հայտնում է CNN-ն:

Մասաչուսեթս նահանգի դաշնային շրջանային դատարան գանգատ է ներկայացվել ընդդեմ արքայազն Աբդելիլ իբն Աբդելազիզ իբն Աբդուլռահման Ալ Ֆեյսալ Ալ Սաուդի եւ նրա անձնական բժիշկ ու ներկայացուցիչ Համդի Դաուդի:

Պնդում են, որ նրանք պարտք են 3,5 մլն դոլար պացիենտի համար չվճարված բժշկական հաշվին, որի բուժումը համաձայնվել էին ամբողջությամբ ֆինանսավորել: Աղջկա մոտ ողնաշարի մկանների ատրոֆիա է, հազվադեպ հիվանդություն, որն ամբողջ կյանքի ընթացքում բուժում է պահանջում: Նա հիվանդանոցի խնամակալության նորքո է 2017 թվականի նոյեմբերից:

Սակայն այդ ժամանակից ի վեր արքայազնը եւ նրա ներկայացուցիչը «վճարել են միայն 750 հազար դոլար, չնայած առաջիկայում լրացուցիչ վճարման բազմաթիվ խոստումներին»:

Արքայազնը եւ նրա ներկայացուցիչը բազմիցս խոստացել են, որ գումարը կփոխանցեն: Սակայն նախնական վճարումից հետո անցած երկար ամիսների ընթացքում, չնայած բժշկական սպասարկումը շարունակվել է, հիվանդանոցը չի կարողացել ստանալ լրացուցիչ վճարումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոստոն  


Վերնագիրի այլ պիտակները