Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հարաբերությունները «հիասքանչ» է որակել և չի բացառել նրա հետ երրորդ հանդիպումը

12:16   13 Ապրիլ 2019    202

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է մինչև տարվա վերջ սպասել բանակցությունների հարցում ԱՄՆ-ի մոտեցման փոփոխությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ համբերատար կսպասի ԱՄՆ-ի` բանակցությունների ռազմավարությունը փոխելու «իմաստուն» որոշմանը, որը թույլ կտա նոր բանակցություններ անցկացնել:
Այդուհանդերձ, նա նշել է, որ նման լավ հնարավորություն, ինչպես նախորդ անգամ էր, դժվար կլինի գտնել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եթե ԱՄՆ-ն գտնի ճիշտ մոտեցում և առաջարկի երկու երկրների ղեկավարների երրորդ հանդիպումը, ապա Հյուսիսային Կորեան պատրաստ է տալ իր համաձայնությունը»,- ասել է նա:
Կիմ Չեն Ընը հավելել է, որ հակառակ դեպքում միջուկային հարցի հեռանկարային որոշումը կլինի «մռայլ և վտանգավոր»:
Ամենից զատ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները «հիասքանչ» է որակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները