Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. Լուսանկարներ

12:48   13 Ապրիլ 2019    372

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։

Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։

Այս պահին գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։

Գյուղացիներն ասում էին, որ պատճառը գյուղապետի հետ է կապված, քանի որ գյուղը բաժանվել է 2 մասի. մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, մի մասը սատարում է գյուղապետին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղում տեղի է ունեցել նաև վիճաբանություն, որի ժամանակ գյուղացիներից մեկն իր մոտ եղած որսորդական հրացանից կրակել է մի քաղաքացու վրա, ով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։









Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները