Չինաստանում բլոգի օպերատորը պետք է «զրպարտության» համար 29 000 դոլար վճարի անշարժ գույքի կառուցապատողին

09:32   14 Ապրիլ 2019    145

Չինաստանում դատարանը որոշել է, որ բլոգի օպերատորը «զրպարտության» համար 29 000 դոլար վճարի անշարժ գույքի կառուցապատողին՝ հայտնում է AFP-ը։

WeChat սոցցանցում հրապարակված տեքստում ասվում է, որ Պեկինում օֆիսային համալիրը անհաջողություն է բերել վարձակալներին, քանի որ չի հարգում ֆեն-շույի սկզբունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

S Shenkunju S բլոգում խոսքը վերաբերել է Պեկինի հյուսիս-արեւելքում գտնվող Wangjing Soho համալիրին՝ երեք շենքեր, որոնք հիշեցնում են խոշոր կլորավուն քարեր։ Բլոգում շենքերը համեմատել են «խոզի երիկամների» հետ եւ կանխատեսվել է, որ ընկերություններին, որոնց գրասենյակները գտնվում են այդ շենքերում, «Վաթեռլոո» է սպասվում։

Ըստ բլոգի, ընկերությունները պետք է լքեն նշված շենքերը, քանի որ դրանք բացասական էներգիա են պարունակում եւ կարող են բիզնեսի անհաջողությունների պատճառ դառնալ։ Համալիրի տերը դատի է տվել բլոգին՝ վստահեցնելով, որ հաղորդագրությունը վնաս է պատճառել իր բիզնեսին։

Պեկինի շրջանային դատարանը որոշել է, որ բլոգի հիմնդիրը պետք է 200 000 յուան (29 000 դոլար) վճարի կառուցապատողին եւ հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Շենքերի համալիրը նախագծել է հայտնի ճարտարապետ Զախա Խադիդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները