Գիտնականները բացահայտել են ծխելն արագ թողնելու մեթոդը

10:06   14 Ապրիլ 2019    101

Գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ ծխողները ավելի դյուրությամբ են կարողանում հաղթահարել ծխախոտի հանդեպ պահանջը, երբ թողնում են ծխելը, եթե դա անում են ոչ միայնակ։

Նման եզրակացության եկել են Սրտաբանների եվրոպական ընկերակցության մասնագետները՝ Լիսաբոնում տեղի ունեցած գիտական հանդիպման ընթացքում՝ իրենց հետազոտությունների շուրջ քննարկումներ ծավալելիս։ «Երբ մարդիկ թողնում են ծխելը, իրենց զգում են շատ միայնակ։

Նրանք այլեւս չեն կարող գնալ ծխելու կամ գործնական երեկույթների ընկերների հետ։ Բացի այդ, նրանք անընդհատ զգում են նիկոտինի անհագ ծարավ։ Իսկ եթե նրանց այդ գործում օգնում են ընկերները կամ ընտանիքի անդամները, նրանց մոտ նիկոտինի հանդեպ հակման հաղթահարումն ընթանում է ավելի արագ»,- հայտարարել է Լոնդոնի կայսերական քոլեջի մասնագետ Մագդա Լամպրիդուն։

Ծխելը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունները ներկայումս զբաղեցնում են առաջին տեղերից մեկը մարդկանց մոտ վաղաժամ մահվան պատճառների շարքում։ Շատերը փորձում են թողնել ծխելը, սակայն բոլորին չէ, որ դա հաջողվում է, չնայած գործադրած ջանքերին եւ եղած բազմաթիվ մեթոդներին։

Այսօր մասնագետները հատկապես ուշադրություն են սկսել դարձնել ծխելու սոցիալական ասպեկտին եւ հիմնական գիտափորձերը իրականացվում են այս ուղղությամբ։ Եվ ահա պարզվել է, որ ծխել թողնել ցանկացողի մոտ դրա հաջողումը 64 տոկոս ավելի հավանական է դառնում, եթե նրան օգնում են ընկերները կամ ընտանիքի անդամները։

Սա հուշում է, որ ծխել թողնել ցանկացողը պետք է ունենա իր համախոհները, որպեսիզի ավելի հեշտ հաղթահարի այդ ընթացքում առաջացող պրոբլեմները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները