Սոլսբերին գլխավորել է բնակության համար բրիտանական լավագույն քաղաքների վարկանիշը

10:18   14 Ապրիլ 2019    109

Սոլսբերի քաղաքը, որը լայն ճանաչում էր ստացել գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո, The Sunday Times-ի կողմից ճանաչվել է 2019 թվականին Մեծ Բրիտանիայում բնակվելու համար լավագույն վայրը։

Հաղորդվում է, որ քաղաքը գրավել է ժյուրիի ուշադրությունը «հավաքականության ոգով», որն այստեղ հատկապես ուժգին է դրսևորվել թունավորման պատմությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սոլսբերին ունի նաև բազմաթիվ առավելություններ։ Դրանցից մեկը XIII դարում կառուցված տաճարն է՝ 123 մետրանոց սրածայր գագաթով, որը տեսանելի է կենտրոնից մի քանի կմ հեռավորությունից։ Այնտեղ է պահվում թագավորի իշխանությունը սահմանափակած Անգլիայի պատմության առաջին օրենսդրական ակտի իրական օրինակներից մեկը։ Բացի այդ, քաղաքում կան մոտ 200 եզակի խանութներ, սրճարաններ, փաբեր և այլն։

Բրիտանական լավագույն վայրերի թվում են ներառվել նաև Լոնդոնի արևելյան մասում գտնվող Շների կղզին, Շոտլանդիայի արևելքում գտնվող Դանդին, Ուելսի հարավարևելյան մասում գտնվող Կրիկհաուելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոլսբեր  


Վերնագիրի այլ պիտակները