Եգիպտոսում այցելուների համար բացել են հինգերորդ դինաստիայի պաշտոնյայի դամբարանը

10:34   14 Ապրիլ 2019    110

Եգիպտոսում բացել են հինգերորդ դինաստիայի պաշտոնյայի դամբարանը, որը զարդարված է գեղեցիկ պատկերներով և լավ պահպանված գրություններով։

Կահիրեից հարավ, Սակկարա կոչվող տեղանքում է գտնվում Խուվի անունով բարձրաստիճան պաշտոնյայի գերեզմանը։ Նա եղել է մոտ 4300 տարի առաջ Եգիպտոսը ղեկավարած հինգերորդ դինաստիայի ժամանակների ազնվական, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ հնագետ Մուհամմեդ Մեգահեդի Խուվիի, դամբարանն ունի լատինական L տառի տեսք, սկսվում է դեպի ներքև իջնող ոչ մեծ միջանցքից, որին հետևում է սեղանի մոտ նստած դամբարանի տիրոջ պատկերով զարդանախշերով մեծ սենյակը։

Եգիպտոսի հնությունների նախարար Խալեդ Ալ-Էնանին հայտնել է, որ գերեզմանը հայտնաբերվել է մարտին, այն սպիտակ կրաքարից է, նրա հյուսիսային պատի դիզայնը կրում է վերոհիշյալ դինաստիայի թագավորական բուրգերի ճարտարապետության ազդեցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները