Նեպալում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին

10:42   14 Ապրիլ 2019    154

Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։

Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը կարող էր ավելին լինել։ Վթարի պատճառների մասին չի հաղորդում։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեպալ  


Վերնագիրի այլ պիտակները