Միգրանտները 2018 թ. ռեկորդային գումարներ են փոխանցել հայրենիք. Համաշխարհային բանկ

10:50   14 Ապրիլ 2019    100

Ամբողջ աշխարհում աշխատանքային միգրանտները 2018 թվականին ռեկորդային գումարներ են փոխանցել իրենց հայրենի երկրներ:

Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի հաշվետվության մեջ: Այդ տվյալների համաձայն, մեծ մասը կազմել են փոխանցումները ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներ: Այդ ցուցանիշը 2017 թվականի 483 մլրդ դոլարից 2018 թվականին հասել է 529 մլրդ դոլարի եւ ավելացել է 9,6 տոկոսով:

Ընդհանուր առմամբ աշխարհում այդ փոխանցումների գումարը, հաշվի առնելով բարձր մակարդակի եկամուտներ ունեցող ստացող-երկրները, կազմել է 689 մլրդ դոլար (2017 թվականին այդ ցուցանիշը հավասար է եղել 633 մլրդ դոլարի), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բանկի վերլուծաբանների կարծիքով, աճը կապված է, առաջին հերթին, ԱՄՆ-ում տնտեսական իրադրության բարելավման եւ այս երկրում զբաղվածության ավելացման հետ, ինչպես նաեւ Պարսից ծովի երկրների համագործակցության խորհրդի անդամ-երկրներից եւ Ռուսաստանի Դաշնությունից միջոցների փոխանցումների ծավալների վերականգնման հետ:

Այսպես, Եվրոպայի ու Միջին Ասիայի տարածաշրջանում աճը կազմել է 11 տոկոս, իսկ 2018 թվականին փոխանցումների ծավալը՝ 59 մլրդ դոլար: «Տնտեսական ակտիվության շարունակվող աճը բերել է Լեհաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից եւ ԱՄՆ-ից միջոցների արտահոսքի ավելացման, այսինքն այն երկրներից, որոնք այս տարածաշրջան միջոցների փոխանցման գլխավոր աղբյուրներն են:

Տարածարջանում փոխանցումներից կախված պակաս խոշոր այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, օգուտ են ստացել Ռուսաստանում տնտեսական ակտիվության կայուն վերականգնումից: Ուկրաինա, որը փոխանցումների խոշորագույն ստացողն է տարածաշրջանում, 2018 թվականին ուղարկվել է ռեկորդային 14 մլրդ դոլար, աճը 2017 թվականի համեմատությամբ կազմել է մոտավորապես 19 տոկոս»,-ասված է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Համաշխարհային-բանկ  


Վերնագիրի այլ պիտակները