Աշխարհի ամենաթանկ նկարը կարող է կեղծ լինել

11:05   14 Ապրիլ 2019    91

Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Աշխարհի Փրկիչը» նկարը, որը վաճառվել է 2 տարի առաջ 450 մլն դոլարով, կարող է կեղծ լինել՝ հաղորդում է New York Post-ը:

Եթե դա ճիշտ լինի, ապա նկարի իրական արժեքը կկազմի 1200 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս մասին հայտարարել է արվեստաբան Բեն Լյուիսը, որի պնդմամբ՝ Լոնդոնի Ազգային պատկերասրահը աճուրդի մասնակիցներին դիտավորյալ է գցել մոլորության մեջ՝ վախենալով, որ փորձագետների խումբը կենթադրի, որ նկարը կրկնօրինակն է:

Լյուիսը հաստատել է, որ նկարի հետ աշխատելիս գնահատողների կարծիքները տարբեր են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամենաթանկ-նկար  


Վերնագիրի այլ պիտակները