ԱՄՆ ֆուտբոլային ակումբի երկրպագուներին կենդանիները կօգնեն խաղի անվճար տոմսեր ստանալ

11:38   14 Ապրիլ 2019    118

«Օսթին Բոուլդ» (Austin Bold FC) ֆուտբոլային ակումբը երկրպագուներին առաջարկել է մարզադաշտ գալ կենդանիների հետ:

ԱՄՆ ֆուտբոլային լիգայում մակարդակով երկրորդ «Օստին Բոուլդը» որոշել է գյուղատնտեսական կենդանիներին հրավիրել United Soccer League-ն ընդդեմ Phoenix Rising հավաքականի խաղին, որը կկայանա ապրիլի 17-ին:

Երկրպագուները կարող են իրենց հետ տանել բադերի, սագերի, այծերի, կովերի, խոզերի, ձիերի և ուղտայծերի: Նա, ով իր հետ կենդանի կտանի, կստանա խաղի անվճար տոմս, իսկ անսովոր հյուրերին խաղի ժամանակ կհսկեն կամավորները:

Կենդանիներին թույլ կտան 5-հազարանոց մարզադաշտ, որը տեղակայված է Տեխաս նահանգի Տրևիս շրջանի Circuit of the Americas մրցարշավային մայրուղում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները