Հաքերները կոտրել են Microsoft Outlook ծառայությունը

20:28   16 Ապրիլ 2019    221

Հաքերներին հասանելի են դարձել Outlook փոստային ծառայության օգտատերերի հաշիվները, գրում է ՌԲԿ-ը:

Ընկերությունը մտավախություն ունի, որ դրա հետեւանքով որոշ օգտատերերի անձնական տվյալները կարող են վտանգվել: TechCrunch-ը մանրամասնում է, որը խոսքը վերաբերում է msn.com եւ hotmail.com ծառայությունների օգտատերերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Microsoft-ում շեշտել են, որ օգտատերերի քանակը սահմանափակ է: Հաքերներին հասանելի էին էլեկտրոնային փոստի հասցեները, նամակների պահոցում պանակների անունները, նամակների թեմաներն ու օգտատերերի կոնտակտները: Նամակների բովանդակությունը հասանելի չէր նրանց:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայումս Microsoft-ը փակել է վտանգված հաշիվներն ու զրկել հանցագործներին դրանց հասանելիությունից: Այդուհանդերձ, ընկերությունն առաջարկում է Outlook-ի օգտատերերին փոխել գաղտնաբառերը անվտանգության նկատառումներով:

Microsoft-ը նախազգուշացրել է, որ արդյուքնում կոտրված հասցեներին հնարավոր է ուղարկվեն ֆիշինգային նամակներ եւ սպամ-հաղորդագրություններ: Նախօրեին հայտնի էր դարձել, որ հաքերները կոտրել էին նաեւ մի քանի փակ վեբ կայքեր՝ կապված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ:

Արդյունքում Համացանցում հայտնվել էին մի քանի հազար դաշնային գործակալների եւ ՀԴԲ-ի Ազգային ակադեմիայի ասոցիացիայի անդամների տվյալները: Հաքերներն անանունության պայմանով հայտնել էին լրագրողներին, որ պատրաստվում են վաճառել կառավարական կայքերի տվյալների մի մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft-Outlook  


Վերնագիրի այլ պիտակները