Որքան արժե ամենաէժան տարածքը Լուսնի վրա

12:03   14 Ապրիլ 2019    110

Մասնագետները պարզել են, որ Արեգակնային համակարգությունում ամենաէժան անշարժ գույքը կարող է լինել Լուսնի վրա։

Ինչպես գրում է ռուսական Lenta-ն, Լուսնի վրա այս տարվա ապրիլին տարածքի ձեռքբերումը արժեք մեկ քառ մետրը 75 կոպեկ, ըստ ռուսական անշարժ գույքի գործակալությունների ներկայացրած գնացուցակների, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թե ապագայում այդ տարածքներն ինչի համար են ծառայելու, դժվար է ասել, սակայն «НДВ» անշարժ գույքի գործակալությունը նույնիսկ տրամադրում է հատուկ սարք, որով Լուսնի երեւացող մասում տարածք ձեռք բերած անձինք կարող են նայել իրենց «կալվածքի» սահմանները եւ «հարեւաններին»։

Որքան էլ տարօրինակ է, սակայն 1980 թվականին Արեգակնային համակարգի մոլորակների հանդեպ սեփականության իրավունք, բացառությամբ Երկիր մոլորակի, գրանցվել է նաեւ Միացյալ Նահանգներում։ Ներկայացնողը եղել է ոմն Դենիս Հոուփը, ով հիմա այսպես ասած՝ Լուսնի եւ Մարսի վրա հողատարածքներ է վարձակալությամբ տալիս։

Ամենից զավեշտալին այն է, որ արդեն քառասուն միլիոն մարդ, որից 20 հազարը՝ ռուսաստանցի, արդեն տարածքներ է ձեռք բերել Մարսի ու Լուսնի վրա։ Գնորդը ստանում է համապատասխան սեփականության վկայական, սակայն այն որեւէ երկիր չի համարում իրավական ուժ ունեցող փաստաթուղթ եւ չի կարող համարվել օրինակ վարկի գրավ կամ երաշխիք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուսին  


Վերնագիրի այլ պիտակները