Ֆինլանդիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

12:15   14 Ապրիլ 2019    150

Ֆինլանդիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Տեղի ժամանակով 9․00-ին երկրով մեկ բացվել են 911 ընտրատեղամասեր։

Այս մասին հայտնում է երկրի արդարադատության նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ապրիլի 3-9-ն ընտրողների 36․5 տոկոսը քվեարկել է վաղաժամ, հենց այդ քվեարկության արդյունքներն էլ առաջինը կհայտարարվեն ժամը 20․00-ին՝ տեղամասերի փակումից անմիջապես հետո։

Երկիրը բաժանված է 13 ընտրաշրջանի, որտեղ բնակվում է 4 255 466 ընտրող։ Յուրաքանչյուր ընտրող կարող է ընտրել իր շրջանի միակ թեկածուին։ Խորհրդարանական ընտրություններին առաջադրված է 2468 թեկնածու՝ 19 կուսակցությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները