Ում են ցանկանում բրիտանացիները տեսնել Մեյի պաշտոնում

12:26   14 Ապրիլ 2019    158

Մեծ Բրիտանիայում եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին մոտակա ժամանակներս, կհաղթեր Լեյբորիստական կուսակցությունը, իսկ դրա առաջնորդ Ջերեմի Քորբին կդառնար երկրի վարչապետ:

Այս մասին են վկայում The Telegraph թերթի հարցման արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ իշխող Պահպանողական կուսակցությունը կկարողանար Համայնքների պալատում գրավել միայն 259 տեղ, մինչդեռ լեյբորիստներին բաժին կհասներ 296 տեղ: Այսպիսով՝ պահպանողականները երկրի խորհրդարանում կզրկվեին 59 աթոռից:

Նշվում է, որ սա կապված է այն բանի հետ, որ Պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի կատարել Brexit-ը մարտի 29-ին ավարտելու իր խոստումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները