Սերբիայում ցուցարարները իշխանություններին տվել են 6 օր ժամանակ՝ իրենց պահանջները կատարելու համար

12:45   14 Ապրիլ 2019    154

Ապրիլի 13-ին Բելգրադի կենտրոնում հավաքված ցուցարարները իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ նրանց տալով 6 օր ժամանակ իրենց պահանջները կատարելու համար:

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի առաջ՝ սպասելով, որ դուրս կգա նախագահ Ալեքսանդր Վուչիչը, սակայն արտգործնախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ պետության ղեկավարը «սովոր չէ հանդես գալ մարդկանց ոչ մեծ քանակության առջև»:

Դրա հետ մեկտեղ նա գնահատել է հավաքվածների թիվը որպես 7500 մարդ, մինչդեռ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են 35 հազարի մասին:

Նախնական տվյալներով՝ ցույցին մասնակցող Սերբիայի բնակիչների պահանջները բաղկացած են մի քանի կետերից, այդ թվում՝ արտգործնախարարի և նախագահի գլխավորությամբ կառավարության հրաժարական, РТС ազգային հեռուստաալիքի ղեկավարության փոփոխություն, ազնիվ ընտրությունների անցկացում, ինչպես նաև քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության հետաքննություն:

«Տալիս ենք 6 օր ժամանակ՝ մինչև հաջորդ ուրբաթ, որպեսզի իշխանությունը դրական պատասխան տա մեր պահանջներին: Եթե մեզ չլսեն, յոթերորդ օրը կրկին կհավաքվենք՝ ավելի շատ մարդկանցով»,- RIA Novosti-ին հայտնել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Յուգոսլավ Կիպրիյանովիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները