Սիրիան, Իրաքը և Իրանը ցանկանում են միավորել իրենց երկաթուղային ճանապարհները

13:03   14 Ապրիլ 2019    145

Սիրիան, Իրաքը և Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղային ճանապարհները մեկ միասնական ցանցի մեջ. այս հարցով նախատեսվում է հանդիպում՝ կառավարամետ al-Watan թերթին հայտարարել է Սիրիայի տրանսպորտի նախարարության աղբյուրը:

«Այժմ երկրներն աշխատում են Սիրիայի, Իրանի և Իրաքի երկաթուղային ճանապարհները միավորելու նախագծի վերականգնման վրա՝ որոշելով երկրների ներկայացուցիչների միջև հանդիպման ամսաթիվը մշակելու համար տեսակետները»,- հայտարարել է աղբյուրը:

Նախագիծը համարվում է ռազմավարական և սկիզբ է առել դեռևս մինչև 2011-ին սիրիական ճգնաժամի զարգացումը, սակայն դադարեցվել է: Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է Իրաքին և Իրանին ապահովել սիրիական նավահանգստին հասանելիությամբ, հեռանկարում նաև մինչև Չինաստան գծի երկարացում:

Աղբյուրը հստակեցրել է, որ մինչ ճգնաժամը Սիրիան իրականացրել է նախագծի 97%-ը, սակայն պատերազմի ժամանակ ճանապարհի զգալի մասը քանդվել է: Իրաքում մնացել էր կառուցել մոտ երկու կիլոմետր երկաթուղային ճանապարհ: Իրանը և Իրաքը ծրագրում են, որ երկրների երկաթուղային ճանապարհի հանգույցը կանցնի իրաքյան Բասրա քաղաքով:

Ավելի վաղ երկաթուղային ճանապարհների իրաքյան պետական ընկերության ղեկավար Թալիբ ալ-Հուսեյնին իրաքյան ԶԼՄ-ներին հաղորդել է եռակողմ հանդիպման ծրագրերի մասին՝ երեք երկրների երկաթուղային ճանապարհները միավորելու հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Իրաք   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները