Պորոշենկոն պատրաստվում է գնալ մարզադաշտ՝ նախընտրական բանավեճի

13:48   14 Ապրիլ 2019    157

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ապրիլի 14֊ին գնալու է Կիևի Օլիմպիական մարզադաշտ՝ նախընտրական բանավեճի, չնայած այն բանին, որ նրա մրցակիցը՝ դերասան Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ներկա չլինել։

Մարտի 31֊ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում 41֊ամյա դերասանը ստացել էր քվեների 30 տոկոսը, կրկնակի անգամ ավելի, քան գործող նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ապրիլի 21֊ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ երկու թեկնածուները պատրաստակամություն են հայտնել մասնակցել նախընտրական բանավեճի, սակայն Զելենսկին պնդում է, որ բանավեճն անցկացվի ապրիլի 19֊ին, մինչդեռ Պորոշենկոն ցանկանում է բանավիճել այսօր՝ ապրիլի 14֊ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները