Իսրայելը խախտել է Լիբանանի օդային և ծովային սահմանները

18:37   14 Ապրիլ 2019    137

Իսրայելին պատկանող անօդաչու թռչող սարքը խախտել է Լիբանանի օդային, իսկ ռազական մոտորանավակը՝ ծովային սահմանը, հայտնում է korrespondent.net-ը:

Լիբանանի իշխանությունները հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ սահմանների խախտման դեպքերը ֆիքսել է Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը:

Լիբանանի զինված ուժերի Գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ դեպքը տեղի ունեցել ապրիլի 13-ին:

Մինչդեռ ria.ru -ն հավելում է, որ MK մոդելի անօդաչուն ցածր բարձրությունների վրա հետախուզական թռիչքներ է իրագործել երկրի հարավային Մարջիյուն շրջանում:

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները