Ջրհեղեղները Իրանի գյուղատնտեսությանը 3 միլիարդ դոլարի վնաս են պատճառել

19:44   14 Ապրիլ 2019    136

Գյուղատնտեսության նախարար Մահմուդ Խոջաթին նշել է, որ ամենաշատը տուժել է Խուզեստան հարավային նահանգը:

Իրանի տարածքի մեծ մասն ընդգրկած ջրհեղեղները երկրի գյուղատնտեսությանը 3.1 մլրդ դոլարի վնաս են հասցրել: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, կիրակի օրը հայտարարել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Խոջաթին:

Խոջաթին, ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում, նշել է, որ ամենաշատը տուժել է Խուզեստան նահանգը: Գյուղատնտեսական ենթակառուցվածքի վնասն այստեղ 714 մլն դոլար է կազմել: Նախարարը նաև հավելել է, որ առաջիկա օրերին այդ ցուցանիշները կարող են աճել: Մարտի երկրորդ կեսին տեղացած հորդառատ անձրևները մոտ 1.9 հազար քաղաքների և գյուղերի հեղեղման են հանգեցրել, առնվազն 70 մարդ զոհվել է, նշում է գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները