Թել Ավիվում «Եվրատեսիլի» եզրափակչի օրն անվճար ավտոբուսներ կերթևեկեն հյուրերի համար

20:59   14 Ապրիլ 2019    118

Թել Ավիվի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ մայիսի 17-ի երեկոյից մինչև մայիսի 19-ի առավոտյան ժամերը քաղաքում մոտ 50 անվճար ավտոբուս կգործարկվի:

Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, ավտոբուսները հանգստյան այդ օրը (շաբաթ) երթևեկելու են քաղաքով մեկ բնակիչների և հյուրերի հարմարավետության համար:

Քաղաքի իշխանությունները մտադիր են ապահովել արտասահմանցիների հարմարավետությունը, որոնք կժամանեն ներկա գտնվելու «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին: Դրա համար որոշում է կայացվել կանգառների մասին տեղեկությունները թարգմանել անգլերեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադոննան համաձայնել է ելույթ ունենալ եզրափակչի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թել-Ավիվ  


Վերնագիրի այլ պիտակները