«Երկիրն ապրում է հիանալի, բայց շատ վտանգավոր վայրում». Լուկաշենկո

21:56   14 Ապրիլ 2019    131

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ իր ժողովուրդն ապրում է «հիանալի, բայց շատ վտանգավոր վայրում՝ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում», տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:

Ինչպես նշվում է, Բելառուսի նախագահն այս հայտարարությունն արել է Բարձր տեխնոլոգիաների պարկ այցելության ընթացքում:

Նրա խոսքերով, Բելառուսին անհրաժեշտ է զարգանալ որոշակի ուղղությամբ՝ անկախությունը պահպանելու նպատակով:

Նա ընդգծել է, որ Բելառուսը նավթով և գազով հարուստ չէ, բայց երկիրը մեկ այլ կարևոր ռեսուրս ունի՝ լավ ծրագրավորողներ:

«Այսօր ամենուրեք պետք են ձեր ուղեղն ու նախագծերը: Դրանք մեզ օգնում են տնտեսության իրական հատվածում: Առանց դրա … շատ դժվար կլինի գոյատևելը»,- եզրափակել է Լուկաշենկոն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները