Ֆինլանդիայում ընտրություններում առաջատարը սոցիալ դեմոկրատներն են

22:56   14 Ապրիլ 2019    153

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է 18.9% ձայնով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությունը:

Նշվում է, որ այս պահին հաշվարկված է ձայների 35.5%-ը: Երկրորդ տեղն է զբաղեցնում «Կոալիցիոն» կուսակցությունը՝ 17.2%-ով, «Կենտրոն» կուսակցությունը հավաքել է 15.4%, իսկ «Իսկական ֆիններ»-ը՝ 15.1% ձայն:

Քվեարկությունը ներկա պահին ավարտվել է: Խորհրդարանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, 19 կուսակցություններից 2468 թեկնածու է մասնակցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները