ՌԴ-նի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում սառնությունը սպառնում է վերածվել ռազմական հակամարտության

09:04   15 Ապրիլ 2019    198

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ակնհայտ սառնությունն անհանգստացնում է որոշ խմբերին, որոնք խուսափում են Վաշինգտոնի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական հակամարտությունից, որը կարող է հանգեցնել նաեւ միջուկային պատերազմի:

Ամերիկյան եւ եվրոպական վերլուծաբանները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներկայիս ու նախկին ռազմական սպաները նշում են, որ միջուկային գերտերությունները պետք է ավելի շատ շփվեն միմյանց հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպառազինման նկատմամբ հիմնարար վերահսկողության մասին համաձայնագրի չեղարկումը կհանգեցնի նրան, որ վերջին լուրջ սահմանափակումը ռազմավարական միջուկային զենքի նկատմամբ կարող է վերանալ շուրջ երկու տարի անց:

Ի տարբերություն սառը պատերազմի տարիների, երբ սերունդներն ապրում էին միջուկային Արմագեդոնի սպառնալիքի ներքո, կողմերը գրեթե չեն խոսում միմյանց հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները