Դոնալդ Թրամփը 40 մլն դոլար է հավաքել՝ նոր նախընտրական քարոզարշավի համար

09:35   15 Ապրիլ 2019    164

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 3 ամսում 30 մլն դոլար է հավաքել՝ իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համա։

Նվիրաբերությունների ընդհանուր գումարը, անցած տարվա փոխանցումները ներռայալ, 40 մլն դոլար է կազմում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ առաջին եռամսյակում ներդրումների 99 տոկոսը 200 դոլար կամ ավելի պակաս են եղել, իսկ միջին ներդրումը՝ 34 դոլար։ Շտաբն ակնկալում է ընդհանուր առմամբ 1մլրդ դոլար հավաքել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները