ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բացահայտ միասեռականն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

11:19   15 Ապրիլ 2019    164

Ամերիկյան Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը պաշտոնապես հայտարարել է 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախագահի թեկնածուն:

«Անունս Փիթ Բութիջիչ է, ինձ ասում են քաղաքապետ Փիթ: Ես Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի հպարտ զավակն եմ, որը պայքարում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-հարազատ քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարել է քաղաքական գործիչը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, թեկնածուն արդեն հասցրել է քննադատել գործող նախագահ Դոնալդ Թրամփին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ նրա տեսլականը:

«Ես առաջադրվել եմ, որպեսզի «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»-ից (Թրամփի 2016 թ. նախագահական քարոզարշավի կարգախոսը-tert.am) տարբերվող այլ պատմություն պատմեմ»,-ասել է թեկնածուն՝ ընդգծելով, որ իշխանություններն այսպիսի կարգախոսներով խաբում են արդյունաբերական և փոքր քաղաքների բնակիչներին:

Բութիջիչը քննադատել է ամերիկյան իշխանությունների վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ «այն սարսափելի շոուն», որ այժմ տեղի է ունենում Վաշինգտոնում:





Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները