ԱՄՆ-ում մահացել է նեյրոկենսաբան, Նոբելյան դափնեկիր Փոլ Գրինգարդը

13:45   15 Ապրիլ 2019    155

ԱՄՆ-ում 94 տարեկանում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության գծով Նոբելյան դափնեկիր, նեյրոկենսաբան Փոլ Գրինգարդը։

«Նոբելյան դափնեկիր, նեյրոկենսաբան Փոլ Գրինգարդը, որն արմատապես փոխեց մեր ընկալումը ուղեղի բջիջների փոխգործակցության մասին եւ հսկայական ավանդ ներդրեց նեյրոլոգիական եւ հոգեբուժական հիվանդությունների բուժման մեթոդների առաջընթացի հարցում, երեկ՝ ապրիլի 13-ին, կնքել է մահկանացուն 93 տարեկանում»,- ասվում է Ռոքֆելերի համալսարանի կայքում, որտեղ Գրինգարդն աշխատում էր որպես պրոֆեսոր 1983 թվականից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փոլ Գրինգարդը Նոբելյան մրցանակի է արժանացել 2000 թվականին մարդու նյարդային համակարգի ոլորտի հետազոտությունների համար, որոնք թույլ են տալիս հասկանալ նյարդաբանական ու հոգեկան հիվանդությունների առաջացման մեխանիզմը։ Մինչ Ռոքֆելերի համալսարանում աշխատելը նա դասավանդել է Ելի համալսարանի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջում։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները