Ֆինլանդիայում ընտրությունների արդյունքում ձևավորվել է երկրի պատմության մեջ «ամենականացի» խորհրդարանը

14:23   15 Ապրիլ 2019    161

Ապրիլի 14-ին Ֆինլանդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 200 պատգամավորական մանդատից 92-ը ստացել են կանայք:

Այս մասին գրում է fontanka.ru-ն՝ նկատելով, որ սա ռեկորդային ցուցանիշ է երկրի պատմության մեջ:

Ամենաերիտասարդ պատգամավորը Կանաչների կուսակցության 24-ամյա ներկայացուցիչ Իիրիս Սուոմելան է՝ Տամպերեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը: Քաղաքական գործիչն իր հիմնական նպատակն է անվանել մարդու իրավունքների պաշտպանությունն ու խտրականության դեմ պայքարը:

«Ձախակողմյան ուժերի միության» 31-ամյա նախագահ Լի Անդերսոնը, հավաքելով 24 000 ձայն, դարձել է այս ընտրություններում ամենաշատ քվե ստացած կին թեկնածուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները