Պակիստանում ավազամրրիկի պատճառով մարդիկ են զոհվել

14:30   15 Ապրիլ 2019    217

Առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է մահացել Պակիստանում սաստիկ ավազամրրիկի պատճառով, որը մոլեգնել է երկրի հարավի Կարաչի նավահանգստային քաղաքում, տուժածների թիվը հասնում երկու տասնյակի, հայտնել է Geo.TV հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդու մահվան պատճառը դարձել է նրա վրա տապալված ծառը: Երկու երեխաների մահվան մանրամասները չեն նշվում:

Հեռուստաալիքը նաև նշում է, որ վատ եղանակի պատճառով ութ ձկնորսներ անհետ կորել են այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել է Կարաչիի ափերի մոտ: Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի չվերթ է հետաձգվել Կարաչիի միջազգային օդանավակայանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները