Հայաստանն օգտագործում է Ղարաբաղը թմրամիջոցների և զենքի փոխադրման համար. Հասանով

15:08   15 Ապրիլ 2019    415

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտնել է Հայաստանին Ղարաբաղի տարածքով զենքերի ու թմրամիջոցների փոխադրման մեջ և նշել, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից բռնազավթման հետևանքով չի կարողանում վերահսկողություն սահմանել Իրանի հետ 132 կմ սահմանի նկատմամբ:

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի բռնազավթման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վերահսկել դրանք, և այդ տարածքները գրավում են միջազգային նարկոկարտելների ուշադրությունը:

Արդյունքում` այս տարածքներով անցնում է մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանք: Բռնազավթված տարածքներն օգտագործվում են որպես տրանզիտային տարածք զենքերի, թմրամիջոցների անօրինական տարանցման համար, որոնց եկամուտն ուղղվում է ահաբեկչական կազմակերպությունների ստեղծմանը և կրթմանը:

«Այս բռնազավթումը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Հասանովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները