Մուն Չժե Ինը նախապատրաստվում է միջկորեական չորրորդ գագաթնաժողովին

15:39   15 Ապրիլ 2019    181

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ չորրորդ հանդիպմանը նախապատրաստվելու մտադրության մասին:

Երկնագույն տանը կայացած խորհրդակցությանը Հարավային Կորեայի ղեկավարի ելույթից մեջբերում է արել Yonhap գործակալությունը:

«Եկել է Հյուսիսի եւ Հարավի ղեկավարների գագաթնաժողովին նախապատրաստվելու ժամանակը»,-հայտարարել է նա: Մուն Չժե Ինը նաեւ նշել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այն բանից անմիջապես հետո, երս հյուսիսկորեական կողմը հայտարարի դրան իր պատրաստ լինելու մասին:

«Երբ Հյուսիսային Կորեան պատրաստ լինի, ես հուսով եմ, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ հերթական գագաթնաժողովը կկայանա ցանկացած վայրում եւ անկախ ձեւաչափից»,-ընդգծել է հարավկորեացի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները