Ինչպես է Ասանժն ապրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը. VIDEO

16:25   15 Ապրիլ 2019    212

Իսպանական El País պարբերականի կայքը հրապարակել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տեսահսկման խցիկների արձանագրած տեսաձայնագրությունները, որոնցում ցուցադրվում է սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առօրյան:

Կադրերում երևում է՝ ինչպես է Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատան սենյակներից մեկում սքեյթ վարում: Նաև երևում են մի խումբ մարդիկ, որոնք հյուր են եկել Ասանժին: Նրան այցելել են անգամ հանգստյան օրերին, ինչը կոնֆլիկտի է հանգեցրել դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ, գրում է lenta.ru-ն:

Ասանժի կենսակերպը խանգարել է դեսպանատան աշխատակիցների ամենօրյա աշխատանքին: Այդ իսկ պատճառով նա աշխատել է գիշերները և քնել վաղ առավոտյան, որպեսզի չհանդիպի դեսպանատան աշխատակիցների հետ: Նա մեկուսացումը ծանր է տարել և սկսել է սքեյթ վարել, գնդակով խաղալ՝ իրեն ինչ-որ ձև զվարճացնելու համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ասանժ  


Վերնագիրի այլ պիտակները