Հյուսիսային Կորեայում նշում են Արևի օրը - VIDEO

18:43   15 Ապրիլ 2019    91

Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում նշում են գլխավոր ազգային տոնը՝ Արևի օրը։

Տոնը նշվում է ժողովրդա-դեմոկրատական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այդ կապակցությամբ տարբեր հանդիսավոր արարողություններ և ժողովրդական խնջույքներ են նախատեսվում երկրի հիմնական հրապարակներում։ Հանդիսավոր արարողություններին կմասնակցի նաև Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան և այնտեղ գտնովղ Պետդումայի պատվիրակությունը։

Փհենյանում հիմնական միջոցառումները տեղի կունենան Մանսուդե բլրի վրա, որտեղ արդեն հազարավոր մարդիկ ծաղիկներ են դրել Կիմ Չեն Իրի, Կիմ Իր Սենի բրոնզե արձանների մոտ, ինչպես նաև Արևի Կիմսուսանի պալատում, որտեղ թափանցիկ սարկոֆագներով հանգչում են երկու առաջնորդները։


Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները