Բրիտանական ատոմային սուզանավի նավաստիները բռնվել են կոկաին օգտագործելու մեջ

19:16   15 Ապրիլ 2019    118

Բրիտանական HMS Talent ատոմային սուզանավի, որը պետք է Հյուսիսային ծովում ռուսական սուզանավի հսկման գործողություն սկսեր, յոթ նավաստի նավարկությունն սկսվելուց առաջ հեռացվել է ծառայությունից կոկաին օգտագործելու պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Պարբերականի տվյալներով՝ Դեւոնպորտ հասնելուց հետո, որտեղ սուզանավի անձնակազմը պետք է պատրաստվեր «գաղտնի» առաքելությանը Բեւեռային շրջանում, նավաստիների մի մասը երեկույթի է մասնակցել, որից հետո ձախողել է թմրանյութերի պարտադիր թեստը։ Զննման արդյունքների հաստատումից հետո նավաստիներին հանձնել են ռազմական ոստիկանությանը, իսկ HMS Talent-ի նավարկությունը՝ հետաձգել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետաձգման պատճառը չի նշվում, բաց, ինչպես գրում է Daily Mail-ը, ատոմային սուզանավով ծով դուրս գալու համար լիարժեք անձնակազմ է պահանջվում։ HMS Talent (S 92) ատոմային սուզանավը Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌԾՈւ Trafalgar դասի սուզանավերի յոթ սերիայից վեցերորդն է։ Սուզանավը գործարկվել է 1990 թվականի մայիսին, կրում է Tomahawk թեւավոր հրթիռներ։

Բրիտանական նավատորմում նման սկանդալ տեղի է ունեցել 2017-ին։ Այն ժամանակ թմրանյութերի օգտագործման պատճառով հեռացվել է ինը նավաստի HMS Vigilant ատոմային սուզանավից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները