ՌԴ-ը եւ ՆԱՏՕ-ն լիովին դադարեցրել են համագործակցությունը

17:26   15 Ապրիլ 2019    226

Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Քաղաքացիական եւ ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված Է»,- ասել Է դիվանագետը: Նրա խոսքով, շփումների կասեցման նախաձեռնողը դարձել Է Հյուսիսատլանտյան դաշինքը:

Գրուշկոն հավելել Է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան Մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել:

«Դա աղետալի կլիներ ողջ մարդկության համար»,-հայտարարել Է դիվանագետը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ:


Հեշթեգներ: ՌԴ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները