Google-ն աջակցում է ԱՄՆ ոստիկանությանը հանցագործներին գտնելու հարցում

17:46   15 Ապրիլ 2019    109

Google հանրաճանաչ ընկերությունը կանոնավոր հիմքով ԱՄՆ իրավապահ մարմիններին աջակցում է հանցագործներին հայտնաբերելու գործում` տվյալներ է հայտնում կայքի օգտատերերի և նրանց գտնվելու վայրի մասին, տեղեկացնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է նաև, որ ոստիկանության և ՀԴԲ աշխատակիցները տվյալներ են ստանում ոչ միայն կասկածյալների, այլև հանցագործության վայրի մոտակա տարածքում գտնված` Google-ի բոլոր օգտատերերի մասին:

Իրավապահ մարմիններն ընկերությունից կարող են տվյալներ պահանջել բացառապես բոլոր հեռախոսների մասին, որոնք Google-ը նկատել է հանցագործության վայրի շրջակայքում: Ոստիկանությունն ընտրում է այն օգտատերերին, որոնք կարող են քննության համար օգտակար լինել ու նրանցից տեղանքում տեղաշարժի մասին տեղեկություններ է խնդրում:

Կայքի տվյալներով`ամերիկյան ոստիկանությունը Google-ի` գտնվելու վայրը որոշող ծառայությունից օգտվում է 2016 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները