ԱՄՆ-ն չի ցանկանում «կտրուկ» հեռանալ Աֆղանստանից. սենատոր

20:04   15 Ապրիլ 2019    119

ԱՄՆ-ն չի ցանկանում արագ հեռանալ Աֆղանստանից, Քաբուլում ասել է սենատոր դեմոկրատ Ժաննա Շահինը, որը զինված ուժերի կոմիտեի կազմի մեջ է մտնում:

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը պետք է մտածված լինի եւ երաշխավորի բոլոր կողմերի ներգրավվածությունը եւ Աֆղանստանից կտրուկ հեռացում չպետք է լինի: Կոնգրեսից գործընկերներն, ըստ նրա համաձայնել են, հավելելով, որ դա նաեւ վարչակազմի դիրքորոշումն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գոյություն ունի դրքորոշում, որը միշտ չէ, որ կարող է արտացոլված լինել Սպիտակ տան թվիթներում», - ասել է նա՝ նկատի ունենալով նախագահ Դոնալդ Թրամփի հակվածությունը:

Շահինը նաեւ Սենատի միջազգային հարցերով կոմիտեի կազմում է:

Նա նշել է, որ չափազանց կարեւոր է, որ կանայք մասնակցեն թալիբների հետ բանակցություններին, որոնց ռեժիմը ոչնչացրել է կանանց իրավունքների մասին պատկերացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները