ԵՄ երկրները վերջնականապես հավանության են արժանացրել հեղինակային իրավունքի մասին օրենսդրության բարեփոխումը

20:23   15 Ապրիլ 2019    118

ԵՄ երկրները վերջնականապես հավանություն են տվել հեղինակային իրավունքի մասին օրենսդրության բարեփոխմանը, որը խորը տարաձայնություններ էր առաջացրել։

Դիրքորոշումների երկարատեւ համաձայնեցումից հետո Եվրամիության պետությունների մեծամասնությունը, այդ թվում՝ Գերմանիան, երկուշաբթի քվեարկել են վիճահարույց բարեփոխման օգտին։ Մարտին Եվրախորհրդարանի պատգամավորներն արդեն սատարել էին վերջին 20 տարիների ընթացքում հեղինակային իրավունքի օրենսդրության առաջին բարեփոխումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բարեփոխման նպատակն այն է, որ օրենսդրությունը համապատասխանի ժամանակակից թվային մոդելներին եւ, որ հրատարակչությունները, ԶԼՄ-ները ու արվեստի ոլորտի աշխատողները իրենց արտադրանքի օգտագործման համար համարժեք փոխհատուցում ստանան։ Վեճերի պատճառ էին դարձել հիմնականում երկու կետեր՝ 11-րդ եւ 17-րդ հոդվածները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները