ՆԱՏՕ-ն հակաօդային զինատեսակ է տեղակայել Ռումինիայում

22:29   15 Ապրիլ 2019    167

Ռումինիայի հարավում գտնվող ու ՆԱՏՕ-ին ենթարկվող հակաօդային պաշտպանության բազաներից մեկում տեղադրվել է ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանում՝ Դաշինքի արտաքին սահմանների հսկողությունը ժամանակավորապես իրականացնելու համար։

Ռումինական «Դևեսելուի» ռազմաբազայում նախատեսված են շինարարական վերանորոգման ծավալուն աշխատանքներ, ինչի հետ կապված էլ այնտեղի սպառազինության մի մասը կարող է ժամանակավորապես դուրս բերվել ռազմաբազայից։ Որպեսզի այդ ընթացքում Դաշինքի պաշտպանության մակարդակը չնվազի, որոշվել է ժամանակավորապես տեղադրել այս համակարգերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները